«Ժողովուրդ». Նախկին իշխանությունների ուռճացրած թվերը. ընտրողներն ավելի քան 13 հազարով նվազել են

«Ժողովուրդ». Նախկին իշխանությունների ուռճացրած թվերը. ընտրողներն ավելի քան 13 հազարով նվազել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը ճշգրտել է ընտրացուցակները, և պատկերը խոսուն է: Նախորդ տարվա ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկվածների համեմատ այժմ թիվը նվազել է 13 հազար 552-ով: 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 588 հազար 468 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 575 հազար 786 մարդ: Այս տարվա տվյալների համաձայն` ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 574 916 մարդ:



Սա, թերևս, անուղղակի ապացույցն է այն բանի, որ նախկին իշխանությունների օրոք ընտրացուցակներն առավել քան ուռճացված են եղել: Ու երբ իշխանություններն իրապես ձեռնամուխ եղան ընտրացուցակները մաքրելուն, այդ թվում ցուցակներից մահացած մարդկանց անունները հեռացնելուն, միանգամայն այլ պատկերի ականատես եղանք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ամենաշատը ընտրողներիթիվը նվազել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ 10 հազար 764-ով, այն ընտրատարածքներում, որտեղից նախկին իշխանությունները «որքան ուզում, այնքան խփում էին»:



_Մանրամասները թերթի այսօրվա համարում:_