Նյու Յորքում ազգային պարտքի հաշվիչ են տեղադրել

Նյու Յորքում ազգային պարտքի հաշվիչ են տեղադրել
Նյու Յորքի Թայմ-սքվերի մոտակայքում՝ Burger & Lobster արագ սննդի կետի մոտ տեղակայվել է մի յուրատեսակ հաշվիչ, որտեղ իրական ժամանակի մեջ ցույց է տրվում ԱՄՆ ազգային պարտքի ընդհանուր ծավալի փոփոխությունն ամեն ակնթարթին եւ յուրաքանչյուր քաղաքացու վրա եղած մասնաբաժինն այդ պարտքից։



Ամերիկյան ազգային պարտքը գերազանցում է արդեն երկու տասնյակ տրիլիոն դոլարը, իսկ ամեն քաղաքացու մասնաբաժինը ավելի քան 300 հազար դոլար է։