Թուրքիայի հետ բանակցությունները ցանկանում են ընդհատել

Թուրքիայի հետ բանակցությունները ցանկանում են ընդհատել
ԵՄ ընդարձակման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ լավ կլինի, որպեսզի ԵՄ-ն ու Թուրքիան ընթանան նոր ուղիով եւ ԵՄ-ին անդամակցության Թուրքիայի հետ վարվող բանակցությունները ընդհատվեն։ Այս մասին նա ասել է գերմանական Welt թերթի հետ զրույցի ընթացքում։ Եվրահանձնակատար Հանը մասնավորեցրել է, որ մոտակա ժամանակներում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հեռանկարային չի համարվում։ «Ես կածում եմ, որ Թուրքիային եւ ԵՄ-ին լավ կլինի ապահովել հստակ բալանս փոխադարձ արդարության հարցում։ Մենք պետք է իրատեսական լինենք նպատակների հարցում, մասնավորապես՝ ռազմավարական գործակցության հարցում»,- ասել է եվրահանձնակատարը։ Նշենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները արգելակման փուլում են սկսած 2016 թվականից։