Պահանջում են ոչ միայն մարդասպանին պատժել, այլ նաեւ՝ պատվիրատուին

Պահանջում են ոչ միայն մարդասպանին պատժել, այլ նաեւ՝ պատվիրատուին
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ պաշտոնական Բեռլինը պահանջում է ոչ միայն հատնաբերել ու պատժել սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանողներին, այլ նաեւ այդ սպանությունը կազմակերպողին։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է Եվրոպայի Խորհրդի ղեկավար Տուրնբյորն Յագլանդի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Գերմանիան պահանջել է Սաուդյան Արաբիային իրականացնել պատշաճ քննություն եւ բացահայտել լրագրող Հաշուքջիի սպանությունն ամբողջությամբ։ Մասսը նկատել է, որ Սաուդյան Արաբիան ինքը պետք է հետաքրքրված լինի առաջնահերթ կերպով՝ այս գործի քննությանը աջակցելու հարցում։ «Շատ հարցեր մնացել են անպատասխան։ Հույս ունենք, որ մեղավորները կպատժվեն։ Ոչ միայն մարդասպանները, այլ նաեւ այս հանցանքի պատվիրատուները։ Սաուդյան Արաբիան մինչ այժմ ոչ մի հարցի պատշաճ պատասխան չի տվել»,- ասել է նախարար Մաասը։