Խստացնում են մեսենջերներից օգտվելու կանոնները

Խստացնում են մեսենջերներից օգտվելու կանոնները
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է մեսենջերներից օգտվելու նոր կանոնակարգը, որի համաձայն, արգելվում է անձին այլ անձի անվամբ գրանցված հեռախոսահամարով մեսենջերային ծառայություններից օգտվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նոր կանոնակարգը ուժի մեջ կմտնի 180 օրում։ Մեսենջերային ծառայություններ մատուցող ընկերությունները այսպիսով պարտավորվում են ստուգել հեռախոսահամարի ճշգրտությունը եւ հարկ եղած դեպքում նաեւ իրականացնել նույնականացում։ Հեռախոսային ընկերություններն էլ իրավունք են ստանում պահպանել տեղեկությունների բազա այն մասին, թե իրենց հաճախորդները ինչ մեսենջերից են օգտվում։ Հաղորդման մեջ նշվում է, որ այն մարդիկ, ովքեր արդեն իսկ օգտվում են մեսենջերային ծառայություններից եւ տվել են ճիշտ ինֆորմացիա, լրացուցիչ նույնականացման պրոցեդուրա չեն անցնի։