Վարչապետին սխալ են զեկուցել. Արամի 23-ը չի քանդվելու. Մեսչյան․ տեսանյութ

Վարչապետին սխալ են զեկուցել. Արամի 23-ը չի քանդվելու. Մեսչյան․ տեսանյութ
Մեկնարկել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մամուլի ասուլիսը։ Մեսչյանն, անդրադառնալով Արամի 23 շենքի վիճակին, կտրուկ հայտարարեց, որ այն չի քանդվելու եւ ոչ էլ տեղափոխվելու է, լինի 2, թե՝ 3 մետր։



Նա նաև ասաց, որ վարչապետին սխալ են զեկուցել վիճակի մասին, եւ նա դրա համար է ասել՝ պետք է 2 մետր տեղափոխեն. «Հուշարձանը չի կարող տեղափոխվել։ Ես եմ պատասխանատու այս քաղաքի ամեն մի հուշարձանի համար եւ նորից եմ ասում՝ այն չի քանդվելու»։