Հայի հետին խելքը

Երբ մարդիկ օրինաչափ հարց են բարձրացնում՝ ով է մեր երկիրը հանելու այս փոսից, ովքեր են կառավարության կազմում ընդգրկված այն բանիմաց, աշխատասեր, սկզբունքային անձինք, ովքեր ապահովելու են մեր երկրի առաջընթացը, ծանր լռություն է հետեւում։ Եվ իսկապես, այսօր կառավարության կազմում ընդգրկված, բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աստղաբույլն ուսումնասիրելիս միմիայն ցավակցել կարելի է Նիկոլ Փաշինյանին։ Այս կազմով ու այս որակի կադրերով պրակտիկորեն ոչինչ անել հնարավոր չէ։
Իսկ ի՞նչ անել, եթե նոր իշխանությունը չունի կադրային բանկ, որակյալ կադրերը երկնքից չեն ընկնելու, եւ այլ երկրներից հնարավոր չէ դրանք ներմուծել։ Սին են նաեւ այն հույսերը, որ սփյուռքը կարող է որակյալ կադրեր մատակարարել։ Հենց այս հենքի վրա էլ ծնվել է Փաշինյանի՝ հին, պրոֆեսիոնալ կադրերին հիշելու՝ ասպարեզ բերելու միտքը։ Բայց այստեղ էլ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել եւ բոլոր հներին հեռացնել։
Կարծիքներ