Բանկային քարտեր կեղծող հանցախումբ են վնասազերծել

Բանկային քարտեր կեղծող հանցախումբ են վնասազերծել
Իսպանիայում իրավապահները վնասազերծել են բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող հանցախմբի։ Հանցախմբի պարագլուխը նախկինում դատված է եղել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնում է Euronews-ը` վկայակոչելով Իսպանիայի ոստիկանության հրապարակած պաշտոնական հայտարարությունը։



Հանցախմբում եղել է 20 մարդ, որոնք իրականացրել են բանկային քարտերի սքիմմինգ ու քարդինգ։ Ընդհանուր առմամբ, հանցախումբը փորձել է հափշտակել 5 միլիոն եվրո, առեւտրային կենտրոնում գտնվող բանկոմատների միջոցով, սակայն կարողացել է կանխիկացնել 500 հազար եվրո։



Հայտնի է նաեւ, որ հանցախմբի ղեկավարը հազվադեպ է տանից դուրս եկել, եւ մշտապես փոխել է իր արտաքինը։ Նա նաեւ պտտվել է թիկնապահի ուղեկվությամբ, որը պարտավոր է եղել երաշխավորել, որ իր գաղտնի հանդեպ հետապնդում չի իրականացվում։ Խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են 20 հազար բանկային քարտեր, ինչպես իսպանական, այնպես էլ արտասահմանյան բանկերին պատկանող։