Տանը եւ լճի հատակին առեղծվածային սենյակներ են հատնաբերվել (ֆոտո)

Տանը եւ լճի հատակին առեղծվածային սենյակներ են հատնաբերվել (ֆոտո)
Մեծ Բրիտանիայի նախկին լեգենդար վարչապետ Ուինսթոն Չերչիլի տանը՝ Բլեյնհեյմի կալվածքում, մի շարք առեղծվածային սենյակներ են հայտնաբերվել։ Նույնպիսի սենյակներ հայտնաբերվել են նաեւ կալվածքի այլ տեղամասերում՝ Բլեյնհեյմի լճակը չորացնելուց հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։



Հայտնի է, որ հենց Բլեյնհեյմի կալվածքում է ծնվել հայկական կոնյակի սիրահար Ուինսթոն Չերչիլը 1874 թվականին։ Այստեղ էլ նա 1908-ին առաջարկություն է արել իր կնոջը՝ Քլեմենթինա Հոզիերին։ Լիճը չորացնելուց հետո պարզ է դարձել, որ լճի հատակին կա շինություն՝ բաղկացած 30 սենյակներից, որը ջրածածկ է արվել դեռ 1760-ական թթ ճարտարապետ Լանսելոտ Բրաունի կողմից, երբ որոշվել է, որ կալվածքը պետք է ունենա իր լճակը։



Ներկայումս պատմաբաններն ու այլ մասնագետներ ուսումնասիրում են 18-րդ դարի ջրասուզ արված շինությունը։ Դեռեւս չեն հայտնաբերվել ապացույցներ, որ այդ սենյակները երբեւէ՝ նախքան ջրասույզ լինելը, օգտագործվել են։ Բլեյնհեյմի կալվածքը պատկանում է Մալբորոյի դուքսերին, որոնցից սերում է Չերչիլը։ Այն համարվում է Անգլիայի խոշորագույն պարտեզային համալիրներից մեկը։ Գտնվում է Օքսֆորդշիրի կոմսությունում, Վուդստոկի մոտ։