Հայտնի է դարձել, թե ով է աշխարհի ամենագեղեցիկ կինը

Հայտնի է դարձել, թե ով է աշխարհի ամենագեղեցիկ կինը

Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան ներկայացրել է կանացի դեմքի գեղեցկության համամասնությունը եւ հայտարարել, որ ըստ առկա պարամետրերի, ամենագեղեցիկ կին կարող է համարվել Բելլա Հադիդը։ Նա առկա չափանիշներին համապատասխանում է 94,35 տոկոսով։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Երկրորդ տեղում Բեյոնսեն է, 92,44 տոկոս ցուցանիշով, իսկ եռյակը եզրափակում է Էմբերդ Հարդը, ում դեմքի կատարելության մակարդակը 91,85 տոկոս է։ Ի դեպ նա ունի ամենակատարյալ քիթը։ Տասնյակում են Նատալի Պորտմանը, Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Քեյթ Մոսը, Սքարլետ Յոհանոսնը, Քեթի Պերին եւ Կարա Դելեվինը։