Ընկել է 14-րդ հարկից ու ողջ մնացել

Ընկել է 14-րդ հարկից ու ողջ մնացել
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 25-ամյա տղամարդը ընկել է 14-րդ հարկից ու ողջ մնացել։ Այս մասին հայտնում է Interpressnews.ge-ն։



Համաձայն կայքի հրապարակման, տղամարդը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն եղել է գիտակցության մեջ եւ նույնիսկ կարողացել է պատմել պատահարի վայր ժամանած բժիշկներին, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է։ «Ես պարզապես սայթաքել եմ»,- ասել է նա։