Արգելել են «Հելոուինի» նշումը

Արգելել են «Հելոուինի» նշումը
Մոնղոլիայում իշխանությունները արգելել են «Հելոուինի» նշումը դպրոցներում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Մոնղոլական իշխանությունները իրենց արգելքը հիմնավորել են այն մտավախությամբ, որ երկրի տնտեսական վերելքը կարող է նպաստել, որպեսզի հասարակության կյանքում չափազանց շատ արեւմտյան կենցաղի տարրեր ներթափանցեն։



Բացի այդ շատ ծնողներ բողոքել են արեւմտյան այդ տոնի առնչությամբ։ Երկրի բոլոր դպորցների ղեկավարներին ուղղված շրջաբերականում կենտրոնական իշխանությունները շեշտել են, որ «Հելոուինը» չի հանդիսանում պաշտոնական տոն Մոնղոլիայում, հետեւաբար դպրոցները որեւէ միջոցառում չպետք է կազմակերպեն։ Այդուհանդերձ մայրաքաղաք Ուլան Բատորում եւ այլ քաղաքներում, որտեղ կան անգլիական թեքումով դպրոցները տոնը ներդպրոցական մակարդակում տոնել են։