40 միլիոն դոլար է հատկացվել հակաքարոզչական նպատակների համար

40 միլիոն դոլար է հատկացվել հակաքարոզչական նպատակների համար
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հատկացրել է 40 միլիոն դոլար ռուսական, իրանական եւ չինական քարոզչության դեմ պայքարելու համար։ Գումարն իրացվելու է Պետդեպի կազմում գործող Հակաքարոզչության եւ ապատեղեկատվության գլոբալ կենտրոնի միջոցով։ Հատկացված ֆինանսական միջոցներով ֆինանսավորվելու են այն կառույցները, որոնք աշխատում են հատկապես արտասահմանյան լսարանի հետ։



Պալադինոն նշել է, որ միաժամանակ Հակաքարոզչական կենտրոնի աշխատակիցները զբաղվելու են ինչպես ապատեղեկատվության եւ քարոզչական կոնտենտի հայտնաբերմամբ, այնպես էլ կանխարգելմամբ ու վերլուծությամբ։