«Տեսլայում» ես արդեն ոչ ոք եմ․ Իլոն Մասկ

«Տեսլայում» ես արդեն ոչ ոք եմ․ Իլոն Մասկ
«Տեսլա» ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հեռացրել է ընկերության կայքից իր պաշտոնները։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։ «Հիմա ես էլ ոչ ոք եմ «Տեսլայում»։ Կարծես թե ամեն բան նորմալ է»,- ասված է Մասկի գրառման մեջ։ Նա նաեւ հավելել է, որպեսզի տեսնի, թե ինչ կկատարվի։



«Տեսլայի» կայքում կա իհարկե Մասկի կենսագրությունը եւ նվաճումները, սակայն հղում նրան այլեւս չկա։ Նա նաեւ նկատել է, որ իշխանություններին անհարմար դրության մեձ չդնելու համար ամենայն հավանականությամբ կպահպանի ընկերության նախագահի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Իլոն Մասկը համաձայն ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովի հետ կնքած համաձանագրի թողեց «Տեսլայի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին խաբեության մեջ։ Սակայն նա պահպանեց ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Բացի այդ Մասկն ու «Տեսլան» պարտավոր են վճարել քսան միլիոն դոլար տուգանք տուժած ներդրողներին։ Ընկերությունը նաեւ երկու անկախ տնօրեն է նշանակելու։