Ով շահեց, ով տուժեց
Այդ ընտրակարգին դեմ է անգամ հանրապետականների մի մասը՝ նրանք, ովքեր չունեն մեծ փող եւ մարզերում ընտրվելու շանսեր։ Այնպես որ, Արմեն Աշոտյանի, Արփինե Հովհաննիսյանի, Շարմազանովի շահերից եւս չեն բխում նախկին ԸՕ-ն եւ ընտրական նախկին սկզբունքները։ Ստացվում է՝ նրանք հիմա էլ ԱԺ անցնելու մի շանս ունեն՝ Գագիկ Բեգլարյանի, Կարեն Կարապետյանի, Արայիկ Գրիգորյանի եւ մյուս ռեյտինգայինների «ուսերին բազմած»՝ ԱԺ անցնելը։ Իսկ վերջիններս կուզենա՞ն, կհամաձայնե՞ն նորից հանդես գալ ՀՀԿ-ի «դրոշի» ներքո, ինչպես նաեւ իրենց «ուսերին» ԱԺ տանել ՀՀԿ-ի «գաղափարական թեւին»։ Այնպես որ, չի կարելի պնդել, թե ՀՀԿ-ն շահեց նոր ԸՕ-ն տապալելու այս քայլից։
Բայց չտապալել ԸՕ նոր նախագիծը՝ կնշանակեր համաձայնել Նիկոլ Փաշինյանի գծած սցենարին եւ տեղավորվել «կոնսենսուսի»՝ նրան այդքան անհրաժեշտ համաձայնության շրջանակներում։ Կնշանակեր համաձայնել, որ դեկտեմբերին ընտրություններ կազմակերպվեն, չնայած մի քանի ամիս առաջ խոսվում էր մայիսին կայանալիք ընտրությունների մասին։ Այս պարագայում սխալ չեն նրանք, ովքեր պնդում են, որ իրականում ոչ թե «սեւերը» տապալեցին ԸՕ-ն, այլ՝ «սպիտակների» շտապողականությունը եւ քաղաքական պրոցեսները սեփական կամքին ծառայեցնելու, «հրով ու սրով» ընտրությունների գնալու կամքը։ Փետրվար-մարտին ԱԺ-ն առանց դիմադրության կանցկացներ նոր ԸՕ-ն, եւ մայիսին խաղաղ ու առանց լարումի կգնայինք ընտրությունների։
Կարծիքներ