Ռուսաստանում ադրբեջանցիներ են դատում հայտնի ապրանքանիշը կեղծելու համար

Ռուսաստանում ադրբեջանցիներ են դատում հայտնի ապրանքանիշը կեղծելու համար
Ռուսաստանում ամբաստանյալի աթոռին են հայտնվել ադրբեջանցիներ, ովքեր մեղադրվում են «Բոյարիշնիկ» սպիրտ պարունակող խմիչքի հայտնի ապրանքանիշի արտադրանքը կեղծելու մեջ։ Հիշեցնենք, որ այդ կեղծման հետեւանքով դեռ երկու տարի առաջ տեղի էր ունեցել թունավորման զանգվածային դեպք, որին զոհ էր գնացել 63 քաղաքացի, իսկ տուժող էր ճանաչվել եւս 73 քաղաքացի։ Դատական լսումները մեկնարկել են Իրկուտսկի շրջանային դատարանում։ Մեղադրական աթոռին յոթ անձ են հայտնված, որից հինգը ադրբեջանցիներ, երկուսը՝ Իրկուտսկի մարզի բնակիչներ։ Մեղադրյալներից մեկն էլ գործարար է, ում առեւտրի տաղավարներում էլ վաճառվել են կեղված «Բոյարիշնիկները»։ Ի դեպ, նա ձերբակալված է, իսկ մյուս մեղադրյալները չբացակայելու ստորագրությամբ ազատ են արձակված, մինչ վճռի կայացումը։