F-35 կործանիչների մոտ վառելիքի խողովակի հետ խնդիրեր են առաջացել

F-35 կործանիչների մոտ վառելիքի խողովակի հետ խնդիրեր են առաջացել
F-35 Lightning II նորագույն սերնդի ռազմական կործանիչ ինքնաթիռների արտադրությունը կազմակերպող գործակալության ղեկավարությունը ժամանակավորապես դադարեցրել է մի քանի նման կործանիչ ինքնաթիռների աշխատանքը, պայմանավորված վառելիքի մղման խողովակում ի հայտ եկած ֆունկցիոնալ խնդրի հետ։ Այս մասին հայտնում է Marine Times լրատվական գործակալությունը։ Միաժամանակ նաեւ տեխնիկական ստուգող խումբը սկսել է փորձարկումներ կատարել՝ գնահատելու համար կործանիչների վրա առկա Pratt & Whitney շարժիչների աշխատանքը։ Հնարավոր է որ որոշ կործանիչների մոտ առաջանա նշված խողովակի փոխարինման հարց, սակայն վերջնական թիվը հայտնի չէ, թե քանի կործանիչ է հանվել շահագործումից։