Խորհուրդներ սփյուռքից
Այսպես՝ արձակուրդի ամեն մի ժամը՝ բովանդակալից ու ծրագրավորված։ Ողջ կյանքում օրնիբուն աշխատել է եւ մեկ շաբաթից ավելի արձակուրդ չի ունեցել, հիմա կենսաթոշակի է գնացել եւ որոշել է հայրենիքը սիրել մանրամասն ու մոտիկից։ Բայց այս սերն ու կարոտը չեն մթագնել մարդու ուղեղը, հեղափոխության գույները, ի զարմանս ինձ, չեն շլացրել նրան՝ նա սթափ տեսնում է մեր երկրի բոլոր թերությունները, մեր իշխանությունների բոլոր սխալներն ու հասարակության բոլոր արատները։
Ասում է՝ ես հարցեր ունեմ եւ մտահոգություններ, հեղափոխությունը՝ հեղափոխություն, բայց հիմա արարելու-կառուցելու ժամանակն է եկել։ Ֆրանսիական իրականությանը մոտիկից ծանոթ մարդը, որ բազում թերություններ է տեսնում նաեւ իր ապրած երկրում, անհանգիստ է, ասում է՝ ծրագիր է պետք եւ տքնաջան աշխատանք։ Հայրենիքում համոզվել է, որ բոլորն «ասող-խոսող» են՝ գործ անողների պակաս կա։ Նա կոռուպցիայի դեմ պայքարը չի համարում բալասան, ոչ էլ ոգեւորվում է հանցագործներին ու թալանչիներին բռնելու-դատելու գործընթացից։ Ասում է՝ կոռուպցիան ամենամեծ չարիքը չէ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը երկիրը չի հանի այս «փոսից»։
Եվ ամենամեծ անակնկալն ինձ համար․ «Կարելի է ունենալ կոռումպացված իշխանություն, բայց զարգացող երկիր, եւ հակառակը՝ ազնիվ իշխանություն եւ նահանջող տնտեսություն»։ Հորդորում է քիչ խոսել, շատ գործել եւ շոուներով շատ չտարվել․ «Դա լավ ճանապարհ չէ»։
Կարծիքներ