Բոլթոնը քննարկել է Թրամփ-Պուտին հանդիպման հարցը

Բոլթոնը քննարկել է Թրամփ-Պուտին հանդիպման հարցը
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլ Պատրուշեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման հարցը։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»։ «Մենք քննարկել ենք այդ հարցը։ Եվ ասացի Նիկոլայ Պատրուշեւին, թե ինչ հնարավորություններ ենք տեսնում այդ հանդիպման մեջ։ Նա ասաց, որ այդ ամենը կփոխանցի նախագահ Պուտինին։ Չեմ ուզում Ռուսաստանի նախագահի փոխարեն որոշում բարձրաձայնող լինեմ, սակայն հնարավոր է, որ առաջիկայում ասելու բան ունենանք այս առումով»,- ասել է խորհրդական Բոլթոնը։ Սպիտակ տան հատուկ խորհրդականը չի բացառել նաեւ, որ եւս մեկ գագաթնաժողով կարող է լինել, Հելսինկյան գագաթնաժողովի նման։