Ուղղորդման դեպք Էջմիածնի ընտրատեղամասում․ տեսանյութ

Ուղղորդման դեպք Էջմիածնի ընտրատեղամասում․ տեսանյութ
Էջմիածնում համայնքի ղեկավարի ընտրությունները մեկնարկել են, N14/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աննա Գալստյանի խոսքով՝ ընտրություններին մասնակիցների թիվը գնալով շատանում է, նաև տեղեկացանք, որ մի քանի խախտումներ եղել են, մասնավորապես չհրկիզվող պահարանը չի բացվել բոլորի ներկայությամբ, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցման մատյանում դա որպես խախտում գրանցել:



Հանձնաժողովի նախագահը հերքեց, որ նման բան է եղել:



Այնուհետև ուղղորդման դեպք գրանցվեց Էջմիածնի N14/11ընտրատեղամասում: Հանձնաժողովի անդամներից մեկը ընտրողին մատով ցույց տվեց, թե որտեղ պետք է քվեարկի, սակայն հանձնաժողովի նախագահը դա էլ հրաժարվեց գրանցել որպես ընտրախախտում, սակայն հետո բարկացավ այդ անդամի վրա, որ այլևս նման բան չանի: Իսկ վստահված անձանց ասաց, որ թեկնածուներից մեկի մայրն է, դրա համար է ուղղորդում:



Այնուամենայնիվ, խախտումը գրանցեցին։