Պուտինը հանձնարարել է համաչափ կերպով պատասխանել ԱՄՆ կողմից նոր հրթիռների փորձարկմանը

Պուտինը հանձնարարել է համաչափ կերպով պատասխանել ԱՄՆ կողմից նոր հրթիռների փորձարկմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ձեռնարկել կոնկրետ գործողություններ, որպեսզի համաչափ պատասխան տրվի ԱՄՆ-ի կողմից նոր հրթիռների փորձարկմանը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը», հիշեցնելով, որ ամերիկյան կողմը ավելի քան 500 կմ հեռահարության հրթիռ է փորձարկել։

Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում իր խոսքի ընթացքում նախագահ Պուտինը ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ հրթիռները փորձարկվել են ՄԿ-41 արձակիչ հարմարանքի միջոցով, ինչը արգելված էր Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրով։