Էդուարդ Հարենց․ Լույսի նախդիրներ

**Ծանրատրոպ**
Իսկ սա բզե՞զ է
մայիսյան: Ձո՞ւկ է
ինքնահոս: Ստի՞նք է`
ձեռնափից փլվող`
մանկան: Փուչի՞կ է
ծակված: Երազի
կորուսյալ պո՞րտն է
հայերեն Ծ-ի
գլխատառ: Սկուտե՞ղ
սալոմեապար
գրազի` հույժ: Գա՞մն է
աջհամբույրի սուրբ
տեղում: Կնքահոր
մատանու ա՞կն է
անգտնելի: Խուլ
ձայնե՞ղ է: Բի՞բը
սիրո: Կիսակույր
աղոթքի սի՞րտն է`
Լուսնագրյանքիս
թերթին: Առէ՞ջ է
վարդի: Առագա՞ստ
չիմացյալ: Նա՞վ է
աչաջրանե`
անափ: Խարի՞սխ է
կորած: Ուլի՞ս է
կղզու: Թե՞ Զատկի
կղզին: Ուրբաթի
նշա՞ն է: Խոյի
կոկո՞րդ է: Չասված
եղջյո՞ւր: «Օ՞» բուրյան
թերի: Սրվա՞կ է
Մարիամի: (- Նաև`
Կիրակոսյա՞ն): Նոր
ծնկածա՞լ _կարմիր-_
_վանեցի_: Պա՞յտ է
արևի: Անի՞վ
_խնձորտան_: Սահնօ՞ձ
բերանբաց: Վե՞րք է
բանալու: Հոբի
քա՞ր: Երանելի
ծաղի՞կ: Համասփյուռ
թռչո՞ւն: Պահպանակ
սլա՞ցք: Պարսատիկի
ա՞ստղ է: Փայլածու
թիրա՞խ: Գարշապա՞ր
նորդարյա: Արցախ
անվան «Ցո՞»-ն: Գի՞նդ է
արիացու: Նռան
սերմ-հուլո՞ւնք: Օ՞ղ է
նռնակի: Վերջին
հեղափոխության
փամփո՞ւշտ է ոտքին-
բանաստեղծ: Ասո՞ւպ
հարցանիշ: Համր-
ժեստիկուլյատի՜վ
ինքնաթի՞ռ: - Իսկ սա՞…
**Հարաշեշտոլոր**
**«Լույսի նախդիրներ»** շարքից
Երեկ հորս
շողքից բռնած`
խնդրում, լալիս
էի` մինչև
լուսնակաթեր,-
հավատար, գար`
տեսներ, որ մի-
ակ գրիչս
վերջացել է:
Այսօր հորը
կշտամբում էր
Միլենան, թե.
– Տե՛ս դիմացդ,
խանգարում ես
գույներիս մեջ,
արև արա,
մատիտներս
մի՛ ճմրթիր:
Իսկ վաղն Իսկը
թարսապարող
տետրակորդի
այբաթարցի
անդնդեզրին
ճշմարիտն ո՞ւմ
հրեշտակն է.
հայրերի՞, թե՞
որդիների…
*******
Բառս մրսում է,
և դուրս է տալիս
մաշկիս արտագիր
քո ծաղկափոշին:
Կոպս խաղում է,
թիթեռն եմ հիշում:
Երկյուղս բռնած`
օդե պատն եմ քո
աղոթում դեպի:
Աղոթքի կեսից
ինքյան սղվում եմ:
Դո՛ւ մի ասա` կամ: -
Լույսը վառելիս`
քե՛զ եմ փռշտում,
դու _փռեշտակ_ ես:
**Capriccio**
(Ոտաչափություն)
**«Լույսի նախդիրներ»** շարքից
Երկուշաբթին` _ստի(ն)քը_
մոմած ցուցահանդես
Գեղարվեստի ժամը
մեկին (install to the
meeting), որից առաջ`
մ. թ. մի առավոտ,-
Սիրո(ւս) տարեդարձից
տասներկու օր հետո,-
հանկարծ թաքնատեսիլ
Միլենա-մելանս,
որի _համբույրին_ որ
պիտի _կիսախումս_
(նայիր` _ճղի_) դրվեր,
եղանակելով սուրբ
հորդելակ` ականջիս
հուշիկ արտասվեց մի
_կցուրդ_ շնչաման(յ)ակ.
– Դու գնում ես ցույցի,
որ կրակեն ոտքիդ: –
Իսկ Պողոտան ես է
քայլ անում` մերժելով
պայթաշփական սև
_լիմոնները_ (meeting
to the install), որոնց
դառնությունը էլ չի՛
երբեք զորելու` ո՛չ
մի ազատագրության
ճնշումն իջեցնի և
ո՛չ մի միլենատրոպ
բանա(յ)ստեղության քայլ-
երկուշաբթին ճղի…
**Թանկա**
(Milénade)
**«Լույսի նախդիրներ»** շարքից
Դու չես տեսնում իմ
հոպարին: Ո՞ւր ա ինքը,
դե ասա՛: Նրան
մենակ ե՛ս կարամ տեսնեմ,
մեկ էլ` Մոցարտ պապիկը:
**Էդուարդ Հարենց- բանաստեղծ**
**Հրապարակ մշակութային հավելված**
Իսկ սա բզե՞զ է
մայիսյան: Ձո՞ւկ է
ինքնահոս: Ստի՞նք է`
ձեռնափից փլվող`
մանկան: Փուչի՞կ է
ծակված: Երազի
կորուսյալ պո՞րտն է
հայերեն Ծ-ի
գլխատառ: Սկուտե՞ղ
սալոմեապար
գրազի` հույժ: Գա՞մն է
աջհամբույրի սուրբ
տեղում: Կնքահոր
մատանու ա՞կն է
անգտնելի: Խուլ
ձայնե՞ղ է: Բի՞բը
սիրո: Կիսակույր
աղոթքի սի՞րտն է`
Լուսնագրյանքիս
թերթին: Առէ՞ջ է
վարդի: Առագա՞ստ
չիմացյալ: Նա՞վ է
աչաջրանե`
անափ: Խարի՞սխ է
կորած: Ուլի՞ս է
կղզու: Թե՞ Զատկի
կղզին: Ուրբաթի
նշա՞ն է: Խոյի
կոկո՞րդ է: Չասված
եղջյո՞ւր: «Օ՞» բուրյան
թերի: Սրվա՞կ է
Մարիամի: (- Նաև`
Կիրակոսյա՞ն): Նոր
ծնկածա՞լ _կարմիր-_
_վանեցի_: Պա՞յտ է
արևի: Անի՞վ
_խնձորտան_: Սահնօ՞ձ
բերանբաց: Վե՞րք է
բանալու: Հոբի
քա՞ր: Երանելի
ծաղի՞կ: Համասփյուռ
թռչո՞ւն: Պահպանակ
սլա՞ցք: Պարսատիկի
ա՞ստղ է: Փայլածու
թիրա՞խ: Գարշապա՞ր
նորդարյա: Արցախ
անվան «Ցո՞»-ն: Գի՞նդ է
արիացու: Նռան
սերմ-հուլո՞ւնք: Օ՞ղ է
նռնակի: Վերջին
հեղափոխության
փամփո՞ւշտ է ոտքին-
բանաստեղծ: Ասո՞ւպ
հարցանիշ: Համր-
ժեստիկուլյատի՜վ
ինքնաթի՞ռ: - Իսկ սա՞…
**Հարաշեշտոլոր**
**«Լույսի նախդիրներ»** շարքից
Երեկ հորս
շողքից բռնած`
խնդրում, լալիս
էի` մինչև
լուսնակաթեր,-
հավատար, գար`
տեսներ, որ մի-
ակ գրիչս
վերջացել է:
Այսօր հորը
կշտամբում էր
Միլենան, թե.
– Տե՛ս դիմացդ,
խանգարում ես
գույներիս մեջ,
արև արա,
մատիտներս
մի՛ ճմրթիր:
Իսկ վաղն Իսկը
թարսապարող
տետրակորդի
այբաթարցի
անդնդեզրին
ճշմարիտն ո՞ւմ
հրեշտակն է.
հայրերի՞, թե՞
որդիների…
*******
Բառս մրսում է,
և դուրս է տալիս
մաշկիս արտագիր
քո ծաղկափոշին:
Կոպս խաղում է,
թիթեռն եմ հիշում:
Երկյուղս բռնած`
օդե պատն եմ քո
աղոթում դեպի:
Աղոթքի կեսից
ինքյան սղվում եմ:
Դո՛ւ մի ասա` կամ: -
Լույսը վառելիս`
քե՛զ եմ փռշտում,
դու _փռեշտակ_ ես:
**Capriccio**
(Ոտաչափություն)
**«Լույսի նախդիրներ»** շարքից
Երկուշաբթին` _ստի(ն)քը_
մոմած ցուցահանդես
Գեղարվեստի ժամը
մեկին (install to the
meeting), որից առաջ`
մ. թ. մի առավոտ,-
Սիրո(ւս) տարեդարձից
տասներկու օր հետո,-
հանկարծ թաքնատեսիլ
Միլենա-մելանս,
որի _համբույրին_ որ
պիտի _կիսախումս_
(նայիր` _ճղի_) դրվեր,
եղանակելով սուրբ
հորդելակ` ականջիս
հուշիկ արտասվեց մի
_կցուրդ_ շնչաման(յ)ակ.
– Դու գնում ես ցույցի,
որ կրակեն ոտքիդ: –
Իսկ Պողոտան ես է
քայլ անում` մերժելով
պայթաշփական սև
_լիմոնները_ (meeting
to the install), որոնց
դառնությունը էլ չի՛
երբեք զորելու` ո՛չ
մի ազատագրության
ճնշումն իջեցնի և
ո՛չ մի միլենատրոպ
բանա(յ)ստեղության քայլ-
երկուշաբթին ճղի…
**Թանկա**
(Milénade)
**«Լույսի նախդիրներ»** շարքից
Դու չես տեսնում իմ
հոպարին: Ո՞ւր ա ինքը,
դե ասա՛: Նրան
մենակ ե՛ս կարամ տեսնեմ,
մեկ էլ` Մոցարտ պապիկը:
**Էդուարդ Հարենց- բանաստեղծ**
**Հրապարակ մշակութային հավելված**
Կարծիքներ