Տարածություն, ժամանակ, գոյություն. Վենետիկից՝ մինչեւ բիենալե

Վենետիկն ինքնին միանգամայն այլ միջավայր է. լաբիրինթների քաղաք, ջրի եւ ճարտարապետության, բազմության եւ միայնության, կյանքի եւ անկենդանության միջեւ գրեթե սահմանների բացակայության միջավայր: Քայլում ես՝ անդադար հայտնվելով մե՛կ մարդկանց բազմության մեջ, մե՛կ հին, միայնակ եւ «մեռած» շենքերի միջավայրում, որոնց կենդանության մասին միայն վկայում է պատուհաններից կախված ծաղկամաններում փոքր գունավոր ծաղիկների առկայությունը, ճարտարապետական միջավայրը մի կողմից հայտնվում է ծովի նավատորմային աշխուժության կամ էլ մեկուսանում ջրի լռության մեջ, եւ ժամանակի կարճ չափաբաժինների մեջ տարածական այս փոխակերպումները հաղորդում են «անիրական քաղաքի» կամ «հեքիաթ-քաղաքի» զգայական ապրումներ:
Այս անցումներն անընդհատ են, եթե չլինեն ուղղորդող նշանները, որոնք փրկում են քեզ անդադար լաբիրինթային շարժում կատարելուց: Նշանային համակարգին հետեւելը հատկապես այստեղ շատ անհրաժեշտ պայման է:
Եվ այս յուրօրինակ միջավայրը կարծես թե Վենետիկի ճարտարապետական 16-րդ բիենալեի ցուցադրության նախաբանն է՝ վերնագրված «Ազատ տարածք» (համադրողներ՝ Իվոն Ֆարել եւ Շելլի ՄաքՆամարա (Yvonne Farrell and Shelley McNamara), նախագահ՝ Պաոլո Բարատտա (Paolo Baratta)), եւ, ինչպես Պ. Բարատտան է նշում, այն ուղղված է տարածական հարցերին, տարածության, ազատ եւ բաց տարածքների նոր որակական հատկանիշների բացահայտմանը: Նա ասում է. «Ազատ տարածք ստեղծելու ցանկությունը կարող է դառնալ յուրաքանչյուր նախագծի առանձնահատուկ բնութագիրը: Բայց տարածությունը, ազատ տարածքը, հանրային տարածքը նաեւ կարող են բացահայտել ճարտարապետության ներկայությունը կամ բացակայությունը, եթե մենք հասկանում ենք ճարտարապետությունը որպես մտածողություն, որ կիրառվում է այն տարածությունում, որտեղ մենք ապրում ենք, որը բնակեցնում ենք»:
«Ազատ տարածք» ցուցադրությունը գլխավորապես տարածվում է Ջարդինիի գլխավոր տաղավարից մինչեւ Արսենալի տարածք՝ ընդգրկելով 71 մասնակից: Արսենալում ուշագրավ մաս է կազմում հիմնական սրահը, որտեղ ներկայացված են թեմային վերաբերող անհատ ճարտարապետների կամ ստուդիաների կողմից արված ինստալյացիաներ: Հետաքրքրական են հատկապես այն աշխատանքները, որոնք փորձել են բացահայտել կամ վերաիմաստավորել «ազատ տարածքի» գաղափարը՝ դիտարկելով «տարածություն» եւ «ժամանակ» հասկացությունները հենց որպես ճարտարապետական սուբստանցներ:
Օրինակ՝ **SANAA-ն** իր ինստալյացիայի միջոցով ներկայացնում է «ազատ տարածքը» պարուրակի գաղափարի միջոցով, ինչպես իրենք են ասում՝ անսկիզբ եւ անվերջ տարածություն: Ինստալյացիան թափանցիկ նյութի շերտից ոլորապտույտ մակերեւույթ է, որը, ստեղծելով աննկատ պատնեշ, առաջարկում է տարանջատել արտաքին միջավայրը ներքին միջավայրից: Հեղինակների խոսքերով՝ սա կարծես աշխարհընկալման այլընտրանքային ձեւի առաջարկ է, ծավալի եւ կշռի փոխհարաբերության այլընտրանքային ընկալում: Ձեւն ինքնին դառնում է կառուցվածք: Ինստալյացիայի նյութական գոյությունը գրեթե աննկատ է, բայց միեւնույն ժամանակ տարածության մեջ ստեղծվում եւ արտացոլումների շնորհիվ կառուցվում է այլ տարածություն: Այս մոտեցումը հղում է ավելի «թեթեւ» ճարտարապետության գաղափարին, որտեղ նյութականությունը տեղի է տալիս տարածության գերիշխանությանը:

Ռաֆաել Մոնեոն (Rafael Moneo) գրում է, որ «ազատ տարածք» գաղափարի ընկալումն առաջանում է այն պահին, երբ կառույցի գոյություն ունենալը՝ որպես արտեֆակտ, տեղի է տալիս, եւ տարածությունն ընկալվում է որպես ազատության զգայական արտահայտություն՝ հնարավորություն տալով կարճ ժամանակահատվածով մոռանալու կառուցված աշխարհը եւ ճարտարապետական կարգը:
Իսկ **Ալիսոն Բրուկսը (Alison Brooks)** իր ինստալյացիայի միջոցով առաջ է քաշում այն գաղափարը, որ բնակելի միջավայրը ոչ միայն տարածք է, որտեղ ապրում ենք, այլ նաեւ ֆիզիկական ենթակառույց, որը շրջանակում է որոշակիորեն ընտրված հասարակական կյանքը: Պետք է վերանայել բնակելի միջավայրը որպես ճարտարապետություն, որը բացահայտում կամ ակտիվացնում է մարդու պոտենցիալը: Նա նաեւ ասում է, որ գեղեցիկի ապրման պահը հաղորդում է ապահովություն, հույս, կապվածություն եւ ինքնություն: Ըստ նրա՝ գեղեցկությունը լեզու է, որ կորսվել է։ Փայտե կամարապատ այս ինստալյացիան առաջարկում է բնակելի միջավայրի այլ մոդել, ֆունկցիայի եւ տարածության այլ փոխկապակցում, հայելիների միջոցով տարածության իրական ֆիզիկական սահմանների խախտում, որը կարող է հանգեցնել կենսակերպի փոխակերպմանը եւ տարածական նոր ընկալումների բացահայտմանը:

Հետաքրքրական է Բրիտանիայում գործող **«Գամաչջյան Արքիթեքթս» (Gumuchdjian Architects)** ճարտարապետական ստուդիայի կողմից ներկայացված՝ Հայկական լեռնաշխարհի հարավից հյուսիս ձգվող 750 կմ երկարությամբ մշակութային «Պտույտ» (Meander) քայլարշավային ճանապարհի նախագիծ-ինստալյացիան: Հեղինակները նշում են, որ «Պտույտը» ճանապարհորդների համար ե՛ւ մեդիտատիվ է, ե՛ւ սոցիալական, ե՛ւ զգայական: Քայլելու գործողությունը եւ այս նախագիծը յուրօրինակ կապ են ստեղծում այցելուների, համայնքների եւ բնաշխարհի միջեւ: Իսկ ազգային տաղավարներն «ա֊զատ տարածքին» անդրադարձել են գլխավորապես քաղաքական, սոցիալ-մշակութային, բնապահպանական տեսանկյուններից:

**Նորդիկ երկրների տաղավարը** ներկայացնում է ապագայի տեսլականը, որտեղ ճարտարապետությունը կարող է հարմարվել շրջակա միջավայրին՝ ինչպես մարդը: Չորս մեծ փչված ծավալները շրջակա միջավայրի ազդեցությունից փոփոխվում են՝ մե՛կ մեծացնելով, մե՛կ փոքրացնելով իրենց ծավալը: Այստեղ արտահայտվում է նաեւ զգայուն ճարտարապետության գաղափարը: Շվեյցարիան, որն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին, առաջ է քաշում բնակելի միջավայրի այն տեսլականը, որտեղ ներսույթի «ներկայությունը» գնալով քիչ եւ ավելի քիչ է արտահայտվում: Այն դառնում է միօրինակ եւ ժամանակի ընթացքում ավելի աննկատ, ինչպես բնակարանային էլեմենտները (ջեռուցիչները, էլեկտրական սարքերը եւ այլն), եւ մղվում է ետին պլան՝ կարծես անհետանալով ճարտարապետության մեջ՝ նշում են հեղինակները: Այստեղ դիտարկվում եւ վերանայվում է նաեւ մասշտաբի հարցը բնակելի միջավայրում՝ արհեստականորեն փոփոխելով ընդունված մասշտաբային նորմերը, պատկերացումները, որի արդյունքում փոխվում են միջավայրի զգայական եւ էսթետիկ ընկալումները:

Միանգամայն այլ մոտեցմամբ է ներկայացված **Գերմանիայի տաղավարը**՝ վերնագրված «Չկառուցված պատեր». այն շատ տպավորիչ էր թե՛ կոնցեպտուալ, վիզուալ տեսանկյունից, թե՛ ինֆորմատիվ, ընդգրկուն բովանդակության առումով: Մտնելով տաղավար՝ դեմ ես առնում սեւ ներկված բարձր պատերի, որոնք ճակատային դիտակետից մեկ ընդհանուր սեւ պատի պատկեր են կառուցում: Հատելով սեւ պատի սահմանը՝ առանձին պատերը հակառակ կողմից վերածվում են ցուցատախտակների: Դրանք անդրադառնում են Բեռլինի պատի քանդումից առաջ եւ հետո բաժանման եւ վերաառողջացման ընթացքին՝ շեշտը դնելով քաղաքային եւ ճարտարապետական դիզայնի օրինակների վրա, որոնք ուղղված են բաժանման եւ ինտեգրացիայի թեմաներին:

Բիենալեի ցուցադրությունում իմ վերջին կետը **Բրիտանիայի տաղավարն** էր, որը կարծես խորհրդանշական եզրափակում լիներ: Տաղավարը, որը վերնագրված է «Կղզի», միանգամայն դատարկ տարածք է: Այն միտված է հարթակ ստեղծելու ներհայեցողության, քննարկումների եւ ազատ փոխշփումների համար, հարթակ՝ նոր եւ լավատեսական սկզբի համար: Բիենալեի երեք ամիսների ընթացքում այդ տաղավարում նախատեսվում է իրականացնել տարբեր միջոցառումներ, որոնք շոշափում են հարցեր միգրացիայից մինչեւ գաղութացում, մեկուսացումից մինչեւ ինքնություն, կառույցից մինչեւ լանդշաֆտ: Իսկ տաղավարի տանիքը, որը ցուցադրության մասն է կազմում, նույնպես ազատ շփումների, քննարկումների համար մի տեղ է կամ ուղղակի տարածք, որտեղից կարելի է վայելել դեպի Վենետիկ բացվող տեսարանը՝ համակցելով մտքում պահված «ազատ տարածքի» նոր գաղափարները եւ բացահայտումները իրական յուրօրինակ վենետիկյան միջավայրի պատկերի հետ:

**Քրիստինե Աբրահամյան- դիզայներ՝ www.christinabrahamyan.am**
**Լուսանկարները՝ Andra-Avezzu, Luke Hayes, Andrea Ferro, Jan Bitter, Cultureshock Media, Azure Magazine**
**Հրապարակ մշակութային հավելված**

Կարծիքներ