Առանց թույլտվության շինարարություն է իրականացվել 133 տարի

Առանց թույլտվության շինարարություն է իրականացվել 133 տարի
Բարսելոնայի քաղաքային իշխանությունները տուգանել են «Սուրբ Ընտանիք» կամ Սագրադա Ֆամիլիա վանքի ղեկավարությանը 36 միլիոն եվրոյով, այն բանի համար, որ վերջինս 133 տարի շինարարություն է իրականացրել, առանց շինթույլտվություն ունենալու։ Այս մասին գրում է El Pais-ը։ Սագրադա Ֆամիլիայի ներկայացուցիչները կարող են տուգանքի վճարման համար 10 տարվա տարկետում վերցնել, իսկ առաջիկայում էլ շինթույլտվությունների համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու են Բարսելոնայի քաղաքապետարան, եւ արդեն 2019 թվականից շինարարություններն իրականացնելու են օրինական ճանապարհով։ Ընդ որում, Բարսելոնայի քաղաքապետարանը նաեւ որոշել է, որ տուգանքի գումարը ուղվելու է վանքի հարակից ենթակառուցվածքների զարգացմանը՝ հարակից փողոցների վերանորոգում, նոր մուտքերի կառուցում եւ այլն։ Հիշեցնենք, որ Սագարդա Ֆամիլիան սկսել է կառուցվել 1882 թվականին Անտոնիո Գաուդիի նախագծով։ Այն ավարտին է հասցվելու 2026 թվականին։ Ժամանակին շինարարությունն իրականացվել է միայն կատալոնացիների նվիրատվություններով, սակայն հետագայում, հաշվի առնելով նախագծի մասշտաբայնությունը, գումարներ են հատկացվել նաեւ բյուջետային միջոցներից։ 2019 թվականին նախատեսված է նախագծի վրա ներդնել 80 միլիոն եվրո։