Արդյոք Դուբայը կդառնա ամենաշատ այցելած քաղաքը աշխարհում

Արդյոք Դուբայը կդառնա ամենաշատ այցելած քաղաքը աշխարհում
Դուբայի իշխանությունները որոշել են հասնել այն բանին, որ արդեն 2025 թվականին այն դառնա մոլորակի ամենաշատ այցելած քաղաքը։ Այս պարագայում 2025-ին մինչեւ քաղաք այցելուները թիվը պետք է հասցվի 23-25 միլիոն մարդու։ Այս մասին հայտնում է The National պարբերականը։ Ներկայումս այն աշխարհի ամենաշատ այցելած քաղաքների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը, ըստ 2017 թվականի տվյալների։ 2017-ին Դուբայ է այցելել 15,79 միլիոն մարդ։ Առաջին տեղում Բանգկոկն է՝ 20,05 միլիոն այցելուով, ապա արդեն գալիս են եվրոպական մայրաքաղաքներ Լոնդոնն ու Փարիզը՝ համապատասխանաբար 19,83 եւ 17,44 միլիոն այցելուներով։ «Մենք հասել ենք մեր նպատակին՝ Դուբայը դարձնել մոլորակի ամենաշատ այցելած քաղաքներից մեկը։ Դրան մենք հասել ենք մի շարք նախաձեռնությունների եւ հավակնոջ նախագծերի շոնրհիվ»,- թվիթերյան իր էջում գրել է Դուբայի գահաժառանգ արքայազն Համդան բին Մուհամմադ ալ-Մաքթումը։ Նշենք, որ ըստ նախնական տվյալների, 2020 թվականին «Էքսպո» ցուցահանդեսի շնորհիվ Դուբայ կայցելի 20 միլիոն մարդ։