Միջնադարյան վանքը վաճառվել է 1 միլիոն եվրոյով

Միջնադարյան վանքը վաճառվել է 1 միլիոն եվրոյով
Իսպանիայում, որտեղ բազմաթիվ շատ են միջնադարյան դղյակները, վանքերն ու պալատները, 16-րդ դարի վանքը վաճառել են 1 միլիոն եվրոյով։ Այն գտնվել է Գրանադա երկրամասում։ Վանքը կառուցվել է 1500-ական թթ, իսկ 1982 թվականին Իսպանիայի Մշակույթի նախարարությունը այն ներառել է պատմագեղարվեստական կոթողների ցանկում։ Ընդհանուր շինությունների մակերեսը կազմում է 1746 քառակուսի մետր, օգտակար տարածքի մակերեսը 1571 քառակուսի մետր է։ Համալիրը ունի երեք հիմնական բաղադրիչ՝ ֆասադային շենքեր, կողային պատկերասրահներ եւ աստիճաններ։ Ներկայումս օգտագործվում է միայն մեկ բնակելի տարածք, իսկ մնացածը դատարկ է։ Որոշ սենյակներ կարիք ունեն վերանորոգման։