Դուբայում տաքսիներում կլինի նաեւ «վայ ֆայ» կապ

Դուբայում տաքսիներում կլինի նաեւ «վայ ֆայ» կապ
Դուբայի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց քաղաքը տուրիստների եւ գործարարների համար առավել գրավիչ դարձնելու համար։ Ինչպես հայտնում է The National-ը, քաղաքային իշխանությունների որոշմամբ, քաղաքում աշխատող բոլոր տաքսիներում լինելու է արդեն «վայ ֆայ» կապ։ АТОР-ն էլ մանրամասնում է, որ քաղաքում գործող 10 800 տաքսիներին «վայ ֆայ» կապով հագեցնելու գործընթացը իրականացվելու է մի քանի փուլով, սակայն հնարավորինս սեղմ ժամկետներում։ «Նախ պետք է հասկանանք, թե այս ծառայության ներառումը տաքսիների մեջ որքանով է պահանջված։ Հասկանալի է, իհարկե, որ միանգամից չես կարող 10 հազար մեքենա հագեցնես «վայ ֆայ» կապով, թեկուզ միայն նրա համար, որ չգիտես էլ թե մարդիկ ինչ կերպ կօգտագործեն այն։ Բայց եւ կարծում ենք, որ քիչ մարդիկ չեն լինի, հատկապես գործարար շրջանակներից, որոնց համար սա կլինի հաճելի նորույթ եւ ընդհանուր առմամբ կծառայի որպես քաղաքի գրավչությունը խթանող միջոց»,- ասված է հրապարակման մեջ։ Նշենք, որ ներկայումս ինտերնետ կապով հագեցած են Դուբայի բոլոր հյուրանոցները եւ մարդիկ կարող են ավճար ստուգել իրենց էլեկտրոնային փոստը կամ շփվել մեսենջերով։ Ավելի վաղ փորձնական ծրագիր տաքսիներում ինտերնետի ապահովման իրականացվել էր 500-700 մեքենաների շրջանակում։