«Չելսիի» մարզուհուն չարագուշակ մաղթանքներ են ուղարկել

«Չելսիի» մարզուհուն չարագուշակ մաղթանքներ են ուղարկել
Անգլիայի հավաքականի մարզուհի եւ «Չելսիի» խաղացող Կարեն Կարնիին չարագուշակ մաղթանքներ են ուղարկել։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Մարզուհին հրապարակել է իրեն ուղարկված հաղորդագրության սքրինշոթը, որտեղ անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել նրա հասցեին, ասել, որ ցանկանում է նրա մահը, որ նրան թող բռնաբարեն եւ էլի նման խոսքեր։ Կարնին մանրամասնել է, որ այդ հաղորդագրությունը ստացել է Չեմպիոնների կանանց լիգայի առաջնության ժամանակ՝ «Չելսի»-«Ֆյորենտինո» հանդիպման ընթացքում։ «Քանի հնարավորություն է ձեզ պետք, որ գոլ խփեք, տխմարներ։ Ցանկանում եմ քեզ քաղցկեղ ու լեյքիմիա։ Մաղթում եմ, որպեսզի ինչ որ մեկը բռնաբարի քեզ այնքան, մինչեւ մահանաս»,- գրել է անհայտ անձը Կարնիի ինստագրամյան էջում։ Թիմի մարզիչ Ֆիլ Նեւիլը հաղորդագրությունը համարել է խայտառակություն եւ բացարձակապես անթույլատրելի արարք։