Կկայանա գագաթնաժողով Սիրիայի հարցով

Կկայանա գագաթնաժողով Սիրիայի հարցով
Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում կկայանա գագաթնաժողով Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով։ Ինչպես փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը։



Գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, Գերմանիան եւ Ֆրանսիան։ Այն կլինի պետությունների ղեկավարների մակարդակով։ Ղալընի խոսքով, գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն Սիրիական կարգավորմանն առնչվող բոլոր հարցերը, ներառյալ Սիրիայում տիրող ներկայիս կացությունը, Իդլիբի շուրջ ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածությունները, եւ սպասվող քաղաքական գործընթացները։ Քննարկումները կիրականացվեն փոխադարձ շահերի հաշվառման պայմաններում։