Կերչի ողբերգության զոհերի վերջին հրաժեշտի համար 20 հազար մարդ է հավաքվել

Կերչի ողբերգության զոհերի վերջին հրաժեշտի համար 20 հազար մարդ է հավաքվել
Ավելի քան 20 հազար մարդ է հավաքվել Կերչում տեղի ունեցած ողբերգական զանգվածային սպանության զոհերի վերջին հրաժեշքի համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Կերչի Լենինի անվան հրապարակում։ Կերչի քաղաքապետարանից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ իրենք նախապես էլ այդքան մարդկային հոսք են կանխատեսած եղել, սակայն ամենայն հավանականությամբ հոսքը կարող է եւ ավելանալ։



Նշենք, որ Կերչում ուժեղացվել է հսկողությունը սգո արարողությունների հետ կապված։ Ռոսգվարդիան հատուկ ծառայություն է իրականացնում։ Հիշեցենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում նույն քոլեջի տասնութամյա ուսանողը իրականացրել էր զանգվածային սպանություն, որին զոհ էր գնացել 21 մարդ եւ եւս մոտ 50-ը հոսպիտալացվել են։ Բռնարարքն իրականացնողը ինքնասպան է եղել։ Կա վարկած, որ նա ունեցել է աջակիցներ հատկապես արարքի նախապատրաստական փուլում։ Հարուցվել էր քրեական գործ նախ ահաբեկչության հոդվածով, որը հետո արդեն վերաորակավորվել էր հանրության համար վտանգավոր պայմաններում երկու եւ ավելի մարդկանց սպանություն կատարելու մասին հոդվածով։