Լրագրողները խաչաձև մուտիլովկեք են անում․ Ծառուկյան

Լրագրողները խաչաձև մուտիլովկեք են անում․ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կարծում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ներդրումներ կլինե՞ն, և ի՞նչ տրամադրվածություն ունեն գործարարները ընտրություններին ընդառաջ, ասաց․



«Գործարարները շատ լավ տամադրվածություն ունեն, բայց ես նորից եմ ասում, որ մեր լրագրողները խաչաձև մուտիլովկեք են անում, որպեսզի հետաքրքիր լինի կամ եսիմ ինչ, ուզում եք բոմբ տաք, տրաքացնեք։ Արդեն տրաքացրել պրծել եք, արդեն կառուցելու ժամանակն ա։ Վարչապետի ցավը տանեմ, ասում ա՝ բարիկադները արդեն քանդել ենք, հիմա արդեն պետք ա կարողանանք, որ ամեն մեկը իր գործը կատարի, կարողանանք հնարվորության սահմաններում աջակցենք, կառուցենք, աշխատատեղեր լինի, ասենք թե՝ ամեն ինչ նորմալ լինի»։



Իսկ այն հարցին, թե ավագանու ընտրություններից առաջ խոստացված ներդրումները հնարավո՞ր է,որ վարչապետի հետ համագործակցելով իրականացվեն, ԲՀԿ առաջնորդը ասաց․



«Ուրեմն՝ Ես ձեզ էն անգամ էլ ասեցի, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ ասեցի, որ իմ գործընկերները ասել էին 50 միլիարդ ներդրում, ու եթե մենք մեծամասնություն ենք, կարողանանք 15 միլիարդ ներդրում բերենք, ժողովուրդը ասեցին՝ Ծառուկյանը բլեֆ արեց։ Համապատասխան իմ գործընկերոջը զանգել եմ, որ ինքը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ, ասեց, որ մենք պատրաստակամ ենք դնելու, անելու։ Հիմնական մյուսը, որ մենք քաղաքապետի ընտրության ժամանակ ասեցինք, և դուք տեսաք, որ եկել են 20 երկրից 37 քաղաքապետ, եկել էին ներդրողներ, եկել էին քաղաքական գործիչներ՝ համապատասխան ասելով չափելով, ինչ որ անհրաժեշտ ա, որ ես ասում եմ, որ երևանցին, որ տուն չի կարողացել գնել, կարո՞ղ ա դուք կասկածում եք իմ ասածի մեջ»։