Ոստիկանությունը հորդորում է հանձնե՞լ օրինական զենքերը․ ստուգումները շարունակվում են
Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին՝ստուգումները մշտական բնույթ են կրել եւ կրում․ «Օրինական զենք ունեցողները, համենայնդեպս, որսորդական հրացանները, դրանց թույլտվությունը ժամկետով է տրվում։ Ժամկետը լրանալուց հետո իրենք պարտավոր են բերել, ժամկետը երկարացնել։ Բացի դա, ծառայողներ, տեսուչներ ունենք, ովքեր օրինական զենք ունեցողների բնակարաններ այցելելով, տարբեր մեթոդներով՝ ստուգում են զենքերի պահման կարգը, զենքի առկայությունն են ստուգում։ Դա միշտ գործող կարգ է»։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից էլ հետաքրքրվեցինք՝ Հայաստանում քանի՞ մարդ ունի օրինական զենք, նա կրկնեց՝ թիվը եւս գաղտնի է պահվում։
**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**
Կարծիքներ