Ի՞նչ նպատակով են ծախսվելու Նիկոլ Փաշինյանի հայտարարած դրամահավաքի գումարները

Ի՞նչ նպատակով են ծախսվելու Նիկոլ Փաշինյանի հայտարարած դրամահավաքի գումարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որով կուսակցության համար նոր դրամահավաք է մեկնարկում։ Նա մասնավորապես գրել է.



«Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ցանկություն եւ հնարավորություն ունեք ֆինանսապես աջակցել «Քաղաքացիական պայմանագրին», աշխարհի ցանկացած կետից կարող եք օնլայն փոխանցումներ կատարել ստորեւ բերվող հղման միջոցով։ Շնորհակալ ենք ձեր նվիրատվությունների համար»:



ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին հարցրինք, թե ի՞նչ նպատակների համար են օգտագործվելու դրամահավաքի արդյունքում գոյացած գումարները․



«Այս պահին դեռ գրասենյակների ընթացիկ կուսակցական աշխատանքները կազմակերպելու համար, հետագայում, կարծում եմ, կուսակցության գումարներից կտրամադրվեն նաև նախընտրական բյուջեի համար «Անդամավճարի սկզբունք կա, ամսական հազար դրամ»,- պատասխանեց նա։



Նշենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում գործում է նաև անդամավճարի սկզբունքը, որ կազմում է ամսական 1000 դրամ։ Նաև նշել էինք, որ 6 հազար անդամակցության դիմում դեռ քննարկվում է։ Այս առիթով Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դիմումների որոշակի ֆիլտրման պրոցես պետք է լինի նախքան դրանք հաստատելը, ուստի խնդրեցինք, մասնավորեցնել, թե ինչ ֆիլտրացիայի մասին է խոսքը․



«Մշակվում են չափորոշիչներ, գործընթաց է տեղի ունենում հասկանալու համար, թե ինչ չափորոշիչներով ու պրոցեդուրայով են դիմումները քննվելու, և ընդունելն ու չընդունելը»։



Նշենք, որ ՔՊ-ի վերջին դրամահավաքի արդյունքներով հանգանակվել էր մոտ 4,6 միլիոն դրամ, կատարվել է 1,8 միլիոն դրամի խոստում: