Ովքե՞ր են նոր նախարարները

Ովքե՞ր են նոր նախարարները
ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քվոտայով նախարարներին աշխատանքից ազատելուց հետո,վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նախարարներ է նշանակել։



**Ովքե՞ր են նորանշանակ նախարարները**



_ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար_



Գաբրիել Ղազարյանը ծնվել է 1972թվականին։ 1988-1992թթ. Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտում։ Աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ, բասկետբոլի մարզիչ, ուսումնական գծով փոխտնօրեն, այնուհետեւ տնօրեն։



1996թ. - մեթոդիստ, 1999 - 2007թթ. ուսումնական գծով փոխտնօրեն։ Դասավանդել է մի շարք բուհերում, 2010-2013թթ. նշանակվել է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի սպորտի բաժնի պետ, 2014թ.- 2016 թվականներին եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2016թ. դեկտեմբերի 28-ին - ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Հեղինակ է շուրջ 43 գիտական աշխատանքների և 1 դասագրքի` նվիրված ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզման տեսության և մեթոդիկայի խնդիրներին:



Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երեք երեխա։



_ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար_



Հակոբ Արշակյանը ծնվել է** **1985 թվականին, 005 - 2009 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):



2009 - 2011 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):



2008 - 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:



2010 – 2012 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):



2012 – 2017 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան): 



2018 թ. հունվար – մայիս - «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:



2018 թ. մայիս-հոկտեմբեր - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:



2018 թ. հոկտեմբերի 4-ից -  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար



2003 - 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 



2014թ. - «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:



2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:



_Գյուղատնտեսության նախարար_



Գեղամ Գեւորգյանը ծնվել է 1987թվականին։ 2010-2013 թթ. Սովորել եւ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա ասպիրանտուրա, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության թեկնածու։ 2011-2013թթ. – Երևանի պետական համալսարան և Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան,Եվրոպագիտության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան։ 2018 թվականի հոկտեմբերի 15-ից` ՀՀ գյուղատնտեսության նախարար



2017-2018թթ. – ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։



2012-2016թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկ, գլխավոր իրավաբան։ Շուրջ մեկ տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է։



Անկուսակցական է, ամուսնացած է, ունի մեկ որդի։



_Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար_



Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970թվականին։ 1987-1992թթ. Սովորել եւ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1993-1996թթ.` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա։ 1995թ. Աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես առաջատար մասնագետ։ Աշխատել է նաեւ Ֆինանսների նախարարությունում, եղել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։ 2018թ․ սեպտեմբերից Հայ-Թեք Արմենիա ընկերության տնօրեն։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։