Ինչ լեզուներ են նախընտրում Ուկրաինայում

Ինչ լեզուներ են նախընտրում Ուկրաինայում
Ուկրաինացիների 60 տոկոսը նախընտրում է հեռուստահաղորդումներ դիտել եւ առօրյայում շփվել ռուսերենով։ Այսպիսի արդյունք է ցույց տվել ուկրաինական [NewsOne](https://www.youtube.com/watch?v=haB8xjR8ZJU)-ի կատարած ուսումնասիրությունը։ Երեսուն հազար հոգու շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ, ուկրաիներենով հեռուստահաղորդումներ դիտել կամ առօրյա կենցաղում շփվել նախընտրել են ուկրաինացիների 40 տոկոսը։



Նշենք, որ այս հանգամանքը,սակայն, չի խանգարել, որպեսզի հեռուստաեթերը վերահսկող պետական գերատեսչական մարմինը մոնիթորինգ սկսի այդ երկրի հեռուստաեթերում՝ պարզելու համար, թե որքանով է պահպանվում ուկրաիներենով հաղորդումների համար հատկացված քվոտան։



Նշենք, որ Ուկրաինան վերջին շրջանում բավական խստացրել է իր լեզվական քաղաքականությունը, ինչը ազդել է նաեւ այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների լեզվական ինքնավարության վրա, հանգամանք, որից դժգոհությունը դարձել է հակաուկրաինական քարոզչության առիթ ԵՄ մի շարք անդամ երկրներում, մասնավորապես՝ Հունգարիայում։