Ուրիխանյանը առաջարկում է արգելել միևնույն սեռի անձանց միջև ամուսնությունները

Ուրիխանյանը առաջարկում է արգելել միևնույն սեռի անձանց միջև ամուսնությունները
Հայաստանի ԱԺ«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ։ Ըստ այդմ՝ առաջարկում է արգելել միևնույն սեռի անձանց միջև ամուսնությունները․



«Առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը»։



Նշենք, որ օրենքի նախագիծը դեռ չի քննարկվել ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում։