Չեխիան զենք-զինամթերք չի վաճառում հակամարտող կողմերին

Այն ժամանակ էլ խորացվեց գրաքննությունը։ «Պրահյան գարունը», ըստ դեսպանի, դուր չեկավ Սովետմիությանը եւ նախկին սոցճամբարի երկրներին։ Այն ժամանակ էլ 200 հազար մարդիկ լքեցին երկիրը, 100 հազարավորները՝ հույսը եւ աշխատանքը։ Իսկ դրան էլ հաջորդեց թավշյա հեղափոխությունը, որը տեղի ունեցավ 1989թ․։ Լրագրողները նկատեցին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հիմա գտնվում է Չեխիայում, իսկ օրակարգում կա Չեխիայի ռազմաարդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Դեսպանն ասաց, որ Չեխիան պահում է պայմանավորվածությունը՝ չվաճառել զենք-զինամթերք հակամարտող կողմերին։ Հետո հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես հրավիրված է եղել այդ հանդիպմանը։ Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրին։ Պարոն Միկիսկան ասաց, որ եթե Հայաստանը կարեւոր է համարում այդ համաձայնագիրը բարեփոխումների համար, ապա այն շատ կարեւոր նշանակություն ունի։
Մայիսին, ըստ նրա, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, սակայն այն դեռ չի հաստատվել պատգամավորների պառլամենտի կողմից։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ կարծիքի է Չեխիայի դեսպանը ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության մասին, թե գրավյալ տարածքները պետք է հանձնել։ Պարոն Միկիսկան ասաց, որ դեսպան Միլսը ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր։ Իսկ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ներգրավվածությունն ավելի մեծ է, քան այլ երկրներինը։ Միաժամանակ նա հավելեց, որ ինքը ծանոթ չէ դեսպան Միլսի հայտարարությանը, մյուս երկրները նույնպես հետեւում են բանակցությունների ընթացքին, եւ անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այդպիսի արձագանք գտել։ Նա նշեց նաեւ, որ պետք է հետեւել «Մադրիդյան սկզբունքներին»։
Կարծիքներ