Թրամփը չափազանց վտանգավոր խաղադրույք է կատարել․ AP

Թրամփը չափազանց վտանգավոր խաղադրույք է կատարել․ AP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց մեծ եւ ռիսկային խաղադրույք է կատարել Սաուդյան Արաբիայի եւ նրա երեսներեքամյա գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդի մասով։ Այս մասին գրում է [**Associated Press**](https://www.apnews.com/5f0516d3358b4acab27ca4ec56dd711e)-ը՝ հավելելով, որ Թրամփի խաղադրույքը էլ ավելի վտանգավոր է դարձել հիմա։ Ըստ հոդվածի, իր նախագահության սկզբում Թրամփի արտաքին քաղաքական ոլորտը կոորդինացնող թիմը Սաուդյան Արաբիան ընտրել էր որպես իր հիմնական հենարանը Մերձավոր-Արեւելյան քաղաքականության մեջ։



Վերջին երկու տարիներին գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդը կարողանում էր պահել այդ վստահության բարձր նշաձողը, սակայն սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետանալուց հետո, անհետացում, որը եղավ Թուրքիայում գտնվող սաուդական միապետության դիվանագիտական առաքելություն այցելելուց հետո, այդ վստահությունը ամեն ակնթարթի թուլանում է։



AP-ն շարունակում է, որ եթե հանկարծ [The Washington Post](https://www.gazeta.ru/tags/media/washington_post.shtml)-ի լրագրողի անհետացման գործում եղած կասկածները հաստատվեն, ապա այն վրդովմունքը որ կա այս գործի հետ կապված, կանդրադառնա նաեւ Թրամփի վարչակազմի վրա, եւ վարչակազմը կդառնա սուր քննադատությունների թիրախ, հանգամանք, որ արդեն այսօր նկատելի է, քանի որ ամերիկյան հասարակության մեջ եւ պաշտոնական շրջանակներում եւ դեմոկրատները եւ արդեն նաեւ հանրապետականները Սպիտակ տան կեցվածքը հարցի առնչությամբ սկսել են քննադատել։