Լյովա Խաչատրյանի ասածներին վերաբերվում եմ հումորով

Լյովա Խաչատրյանի ասածներին վերաբերվում եմ հումորով
ԲՀԿ-ից դուրս եկած ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ ինքը և ԲՀԿ-ից գրեթե մեկ ամիս առաջ դուրս եկած, իր ընկեր Վահան Կարապետյանը նոր կուսակցություն ստեղծեն:



Մեր հարցին, թե իսկապես իրենք նոր կուսակցություն ստեղծելու ծրագրեր ունեն, ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանն ասաց. «Լյովա Խաչատրյանի հայտարարությանը բոլորի նման ծանոթացել եմ մամուլից: Մի հարցում նա իսկապես ճիշտ է, մենք ընկերներ ենք, եւ ես դուրս եմ եկել կուսակցությունից, ինչ վերաբերվում է նոր կուսակցություն ստեղծելուն, մենք նման հարց ընդհանրապես չենք քննարկել, և այդ խոսակցություններին վերաբերվում եմ հումորով»: