Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անխուսափելի են․ տեսանյութ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անխուսափելի են․ տեսանյութ
**«Հրապարակի»** այն հարցին, թե կա՞ն հնարավորություններ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու Փաշինյանի պլանները չիրականանան, և այլ զարգացումներ լինեն, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Չկա նման հնարավորություն», այսինքն՝ խորհրդարանական ընտրությունները անխուսափելի՞ են, նա պատասխանեց՝ այո։



Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով իր՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու, բայց չընտրվելու հնարավոր տարբերակին, ասաց. «Դա քաղաքական հարց չէ, այլ իրավական հարց է, եւ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում, ճիշտն ասած՝ օրվա երկրորդ կեսի քննարկումների արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ ընդհանրապես այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»։



Հարցրինք նաև, թե ի՞նչ է կարծում Հունան Պողոսյանը նշանակումը ինչպես կանդրադառնա իրենց ռեյտինգի վրա, պատասխանեց, որ ինքը չի կարող դա ասել։



Մանրամասն՝ տեսանյութում։