Էդ սյունեցիները չեն, էդ մեր կուսակցության անդամներն են․ Փաշինյան․ տեսանյութ

Էդ սյունեցիները չեն, էդ մեր կուսակցության անդամներն են․ Փաշինյան․ տեսանյութ
Պատասխանելով այն դիտարկմանը, որ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումից հետո սյունեցիները փակել են միջպետական ճանապարհը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ «էդ սյունեցիները չեն, էդ մեր կուսակցության անդամներն են»։



Շարունակելով թեման՝ Փաշինյանը նաև հավելեց․«Ես նախորդ օրը ասացի, որ մենք նոր փուլ ենք մտնում․ կա բարիկադներ կառուցելու ժամանակ, և կա բարիկադները ապամոնտաժելու ժամանակ, մենք հիմա մտել ենք բարիկադները ապամոնտաժելու ժամանակը, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, էստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և մեր այդ քաղաքական ուղերձը այն է, որ մենք մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանելու»:



Մանրամասն՝ տեսանյութում