«Իրավունք». ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին

«Իրավունք». ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Սամվել Ֆարմանյանը, խմբակցությունից անկախ, ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել:



Մասնավորապես, ՀՀԿ-ական քառյակը նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները, իրենցից սկսած մինչեւ վերջին հատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչեւ «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»:



Իսկ վերջում ընդգծել էին. «Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետեւում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցեւ, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։



Ի վերջո, թե ումից են հիասթափված, ովքե՞ր են նրանց զանգում, ու ովքե՞ր են էժան խաղ սկսել, այդպես էլ հայտարարությունը գոնե հանրության համար մնաց անհասցե, իսկ պատգամավորների կողմից՝ չպարզաբանված:



Նրանք համառորեն որեւէ մեկնաբանություն չեն տալիս:



Ինչեւէ, թե արդյոք «տարբեր կողմերի պարոնայք» ՔՊ-ականները զանգել են ՀՀԿ քառյակին եւ ինչ-որ առաջարկներ արել, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից:



-Ոչ, բայց իրենցից զանգ եղել է մեզ:



**-Նկատի ունեք վերանշյալ հայտարարությամբ հանդես եկած ՀՀԿ-ական 4 պատգամավորների՞ն:**



-Չորսից մեկին:



**- Կմանրամասնե՞ք, թե ով է նրանցից դիմել...**



-Ոչ»:



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_