Խնդիրներ են սկսվել ամերիկա-սաուդական ռազմական մատակարարումներում

Խնդիրներ են սկսվել ամերիկա-սաուդական ռազմական մատակարարումներում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզապես չունեցավ համաձակություն հարվածի տակ դնելու ամերիկա-սաուդական բազմամիլիարդանոց ռազմական գործարքը, չնայած այն բանին, որ ամերիկյան հասարակության մեջ ընդհանուր վրդովմունք կա լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հետ կապված։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։ Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան ամերիկյան սպառազինությունների թիվ մեկ մատակարարն է։ Համաձայն Աշխարհի խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տվյալներին, միայն 2013-17 թթ ամերիկյան վաճառված սպառազինությունների 18 տոկոսը բաժին է ընկնում Սաուդյան Արաբիային, իսկ դա կազմում է ոչ ավել, ոչ պակաս, քան 9 միլիարդ դոլար։ Թրամփը քանիցս հայտարարել է, որ վաճառքի ծավալներն աճել են, սակայն հեռուստատեսությունը նկատում է, որ ավելի խորը ուսումնասիրությունից պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Այս տարվա մարտ ամսին նախագահ Թրամփը սաուդյան թագաժառանք արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 110 միլիարդ դոլարի ռազմական մատակարարումների պայմանագիր է կնքել, սակայն Պետդեպարտամենտի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ այդ միջոցներից եւ ոչ մի սենթ դեռ ամերիկյան գանձարան մուտք չի գործել։ Ավելին, մարտ ամսվանից մինչ հիմա Պետդեպարտամենտը Սաուդյան Արաբիային ռազմական մատակարարումների հետ կապված վեց գործարքի մասին է հայտարարել, ընդհանուր առմամբ՝ 4 միլիարդ դոլար ծավալով։ Այդուհանդերձ, եզրակացնում է հեռուստակայանը, Սաուդյան Արաբիան, որ հարուստ է նավթով, Ամերիկայի համար Մերձավոր Արեւելքում ամենից հուսալի դաշնակիցն է համարվում եւ մշտական հաճախորդը։