Միացյալ Նահանգները Իրանի դեմ նոր պատերազմ է սանձազերծելո՞ւ․ National Interest

Միացյալ Նահանգները Իրանի դեմ նոր պատերազմ է սանձազերծելո՞ւ․ National Interest
Սպիտակ տան իրանական քաղաքականությունը ամենայն հավանականությամբ կհանգեցնի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ ռազմական առճակատման։ Այս մասին հայտնում է** **[**The National Interest**](https://nationalinterest.org/blog/skeptics/trump%E2%80%99s-iran-policy-meant-start-war-33541) պարբերականը։ Ըստ հոդվածագրի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իրանական քաղաքականությունը ենթադրում է որ պետք է գործադրվի ճնշում այնքան ժամանակ, մինչեւ իսլամական հանրապետությունը շնչահեղձ լինի եւ դրան հնարավոր է հասնել, ըստ ամերիկյան ստրատեգների առաջիկա ամիսների ընթացքում։ Սակայն, NI-ն կարծում է, որ Թրամփի վարչակազմի այս քաղաքականությունը չափազանց ռիսկային է։ Այսպես, պատմությունը լի է բազմաթիվ օրինակներով, երբ ճնշումը առաջ է բերել կոնֆրոնտացիա եւ ոչ թե կապիտուլյացիա։ Պարբերականը նկատել է, որ ՄԱԿ ԱԽ-ում Թրամփի լիակատար մեկուսացումը անցյալ ամիս կարող է լինել որպես նոր նորմ։ Բացի այդ, Թրամփի քաղաքականությունը խթանել է, որպեսզի ստեղծվեն այլընտրանքային համակարգեր Իրանի հետ ֆինանսական գործարքների իրականացման համար, ինչը ամենայն հավանականությամբ կթուլացնի դոլարն ու կհարվածի Վաշինգտոնի՝ գոյություն ունեցող ֆինանսական համակարգը որպես ազգային իշխանության գործիք կիրառելու կարողությանը։ Բացի այս Իրանը, ամենայն հավանականությամբ էլ ավելի թշնամական ու վճռական կերպով կդիրքավորվի՝ ԱՄՆ-ի ազդեցությանը Մերձավոր Արեւելքում հակադարձելու համար։ NI-ն սեփական իրանական բարձրաստիճան աղբյուրներին հղում տալով, գրել է, որ անցյալ շաբաթ Թրամփի քաղաքականությունը խաթարել է իրանական հասարակության մեջ չափավորական տրամադրություններ ունեցող շերտերի ցույցը, ովքեր կողմ են, որպեսզի Թեհրանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները գնան աստիճանական նորմալացման եւ լարվածությունը սկսի թուլանալ։  Մյուս կողմից իրանական վերնախավի առավել պահպանողական հատվածը, որը պատասխանատու է Թեհրանի՝ Եմենում եւ Սիրիայում իրականացված քաղաքականության համար, լրացուցիչ դիվիդենդներ է ստացել Թրամփի մարտնչող քաղաքականությունից։ Ամփոփելով վերլուծականը, պարբերականը եզրակացնում է, որ Սպիտակ տանը պետք է հասկանան, որ իրանական ռեժիմը այդքան կոկիկ չի խաղա ամերիկյան կողմի պարտադրած խաղի կանոններով եւ ամենից հավանականն այն կլինի, որ կապիտուլյացիայի փոխարեն կսկսվի կոնֆրոնտացիան։