Որ մթերքներն են ամենից արագը թանկանում Ռուսաստանում․ վիճակագրություն

Որ մթերքներն են ամենից արագը թանկանում Ռուսաստանում․ վիճակագրություն
Ռուսաստանի Պետական վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ այն մասին, թե սկսած անցյալ տարվա դեկտեմբերից որ ապրանքներն են ամենից արագը թանկացել Ռուսաստանում։ Ըստ այդմ, ամենից արագ թանկանում է ցորենը։ Ներկայումս մեկ կիլոգրամ ցորենի արժեքը կազմում է 44 ռուբլի, այն դեպքում, երբ տարեսկզբին եղել էր՝ 30 ռուբլի։ Թանկացումը կազմում է 40,9 տոկոս։  Երկրորդ տեղում սպիտակագլուխ կաղամբն է։ Այն թանկացել է 40,3 տոկոսով, իսկ հաջորդիվ գալիս են գազարն ու շաքարը՝  համապատասխանաբար 24,7 ու 16,2 տոկոս։ Թանկացել է նաեւ սառեցված հավի միսը՝ 11,7 տոկոսով։ Նշենք, որ վարունգն էժանացել է 58,6 տոկոսով, պոմիդորը՝ 48,9 տոկոսով։