ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը

ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը
Վարչապետի առաջարկության հիման վրա նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն է նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին:



«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- գրված է [հրամանագրում](http://www.president.am/hy/decrees/item/4673/):