Լրագրողի սպանության գործը նոր թափ է հավաքում

Լրագրողի սպանության գործը նոր թափ է հավաքում
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու այդ երկրի միապետ՝ թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդի հետ։ Այս մասին հայտնում է **Associated Press** լրատվական գործակալությունը։ Հանդիպման օրակարգում սաուդցի լրագրող Ձամալ Հաշուքջիի առեւանգման եւ սպանության հարցն է։ Նշենք, որ Հաշուքջին մի քանի օր առաջ էր անհետացել։ Լրագրողի անհետանալուց հետո Թուրքիան հայտարարել էր, որ ունի ապացույցներ այն մասին, որ Հաշուքջիին սպանել են դաժան կկտանքների ենթարկելով Ստամբուլի սաուդական հյուպատոսությունում։ Հայտնի է դարձել նաեւ, որ Էր Ռիյհադը 5 միլիարդ դոլար է առաջարկել Անկարային այդ գործը փակելու համար։ Լոնդոնը արդեն սանկցիոն ցանկ է նախապատրաստել, որում ներառված են Սաուդյան Արաբիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կարող են աղերսակցություն ունենալ սպանության հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ չի հավատում այդ խոսակցություններին։ Մինչ այս, թուրք-սաուդական քննչական խումբը համապատասխան գործողություններ կատարելուց հետո հեռացել է Ստամբուլի սաուդական հյուպատոսության տարածքից։ **Reuters-**ը մանրամասնել է, որ տասը հոգուց բաղկացած թուրքական քննչական խումբը ավելի շուտ է հեռացել սաուդական հյուպատոսությունից, քան սաուդական խումբը։ Այն, որ լրագրողի սպանության հետ կապված Թուրքիան տիրապետում է ապացույցների, այն է ձայնագրության, որտեղ երեւում է, թե ինչպես են լրագրողին կտտանքների ենթարկել եւ սպանել, հաստատում է նաեւ **Al Jazeera**-ն, վկայակոչելով թուրքական իրավապահ համակարգում իր բարձրաստիճան աղբյուրների փոխանցած տեղեկությունները։