Զենքի կիրառմամբ կենդանիներին վերացնելը պետք է արգելվի

Զենքի կիրառմամբ կենդանիներին վերացնելը պետք է արգելվի
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծ, որով այսուհետ պետք է արգելվեն կենդանիների ոչնչացման դաժան, անմարդկային մեթոդները, մասնավորապես զենքի կիրառմամբ։



Կենդանիներին, այդ թվում թափառող շներին պետք է տեղահանել բնակավայրերից և (կամ) ենթարկել ստերիլիզացիայի, հաշվառել և տեղավորել հատուկ պահպանման վայրերում։



Ի դեպ, կենդանիների ոչնչացման դեմ տարիներ շարունակ բնապահպանները պայքարում են, բայց վանդալիզմի դրսեւորումները ոչ մի կերպ չեն վերանում։