Սաութհեյթը գոհ է Իսպանիայի հետ հանդիպման արդյունքներից

Սաութհեյթը գոհ է Իսպանիայի հետ հանդիպման արդյունքներից
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարետ Սաութհեյթը հայտարարել է, որ գոհ է այն արդյունքից, որը արձանագրել է հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում Իսպանիայի հետ ուենցած հանդիպումից։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 3։2 հօգուտ անգլիացիների։



«Մեր խաղացողները պետք է լինեն անհավանական հպարտ իրենց կատարած աշխատանքի համար։ Խաղից առաջ մենք հիշեցրեցինք մեր ռմբարկուներին, թե ինչպիսի վտանգ կարող են նրանք ներկայացնել եւ փայլուն կերպով իրականացվեց առաջադրված խնդիրը։ Երիտասարդ խաղացողներն էլ լավ կարողացան հաղթահարել իրենց վրա գործադրված ճնշումը։ Բացի գոլերից, այլ հետաքրքիր պահեր նույնպես եղան։ Կարող եմ ասել, որ մեր դարպասապահը շատ հանգիստ էր խաղի ընթացքում։ Այո, նրանք դժվարություններ ունեցան վերջին քսան րոպեների ընթացքում բայց նաեւ մենք խաղը պահեցինք բարձր մակարդակի վրա։ Երբ խաղում ես Իսպանիայի մակարդակի մրցակցի հետ, պետք է անպայման ունենաս լավ պաշտպանություն»,-Սաութհեյթի խոսքերն է մեջբերում BBC-ն։