Ղարաբաղում կտեղակայվի թվով տասը սեյսմիկ կայան․ ադրբեջանցի պաշտոնյա 

Ղարաբաղում կտեղակայվի թվով տասը սեյսմիկ կայան․ ադրբեջանցի պաշտոնյա 

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Սեյսմոլոգիայի հանրապետական կենտրոնը առաջիկայում Ղարաբաղի՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում կտեղակայի թվով տասը սեյսմիկ կայան։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։

Համաձայն տեղեկատվության, նախ կվերականգնվեն խորհրդային ժամանակներում Աղդամում, Ջեբրայիլում եւ Քելբաջարում եղած կայանները, ապա արդեն, երբ երկրամասը ամբողջովին բնակեցվի, կտեղակայվեն նորերը։